×

Աշխատավարձերի հաշվարկման մասնագետ

Պարտականություններ

  • Կազմել և վերահսկել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը,
  • Իրականացնել աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկներ,
  • Ապահովել անհրաժեշտ հաշվապահական փաստաթղթաշրջանառությունը,
  • Կազմել վիճակագրական հաշվետվություններ,
  • Իրականացնել աշխատանքի ընդունման, ազատման, կադրերի տեղափոխության հետ կապված գործառույթներ,
  • Կազմել և ձևակերպել աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր և այլ իրավական ակտեր, վարել աշխատողների անձնական գործերը և կադրային այլ փաստաթղթեր։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Նվազագույնը երեք տարվա համապատասխան աշխատանքային փորձ (պարտադիր),
  • Հայերենի գերազանց իմացություն,
  • Աշխատանքային և հարկային օրենսդրության իմացություն,
  • MS Office , ՀԾ ծրագրերի իմացություն, 1C ծրագրի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Հաղորդակցության հմտություններ,
  • Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում: