×

Ապակյա բազրիքներ


Անթերի տեսքով և ամրության բարձր հանտկանիշներով օժտված ապակյա բազրիքները օգտագործվում են որպես աստիճանավանդակներ, պատշգամբների բազրիքներ և տարածքների գոտիավորման համար կոնստրուկցիաներ: Հատուկ կցատարրերով ամրացվող ապակյա բազրիքներն ունեն մի շարք առավելություններ՝


  • Անվտանգություն. Թրծված և լամինացված ապակիները կարող են դիմակայել լուրջ ծանրաբեռնվածություններին և մեխանիկական վնասվածքներին:
  • Հիմնական կոնստրուկցիա. Պատրաստվում է որակյալ նյութերից, որը հուսալիորեն ամրացնում է ապակին շահագործվող տեղին և օժտված է բարձր էսթետիկական հատկություններով:
  • Երկարակեցություն. Ժամանակի ընթացքում ապակին չի փոխում իր արտաքին տեսքը, պահպանելով իր գործառնական եւ սպառողական հատկությունները:
  • Սպասարկման պարզություն. Ապակյա բազրիքների բոլոր էլեմենտները չեզոք են տնտեսական քիմիայի հանդեպ (բացի հղկողներից) և հեշտությամբ մաքրվում են:

Բազրիքների համար ապակին կարող է լինել՝


  • Թրծված ապակի
  • Լամինացված տրիպեքս ապակի
  • Տպագրությունով ապակի
  • Թափանցիկ և անփայլ ապակի
  • Ավազահարված նախշով ապակի
  • Փորագրությունով ապակի