Մետաղական կոնստրուկցիաներ
Դա մետաղից (երկաթ, ալյումին) պատրատված ընդհանուր կոնստրուկցիայի անվանում է: Մետաղական կոնստրուկցիաները տարբերվում են չափերով, պատրաստման եղանակով, կոնֆիգուրացիայով և նշանակությամբ:
Կիրառման մեթոդով կարելի է առանձնացնել հիմանական տեսակները՝
Շինարարական մետաղակոնստրուկցիաներ: Դա կարկասի մետաղակոնստրուկցիաներն են և շինությունը պարսպապատող կոնստրուկցիաները: Լայնորեն կիրառվում են շենքերի և շինությունների կառուցման ժամանակ:
Շինարարական մետաղակոնստրուկցիաների հիմանական տեսակներից են՝
- Շինության կարկասներ՝ սյուներ, հենասյուներ, կապեր, պարիսպային կոնստրուկցիաներ (պանելներ, վիտրաժներ, պատուհանային կապեր, դարպասներ)
- Թերթավոր ամբողջական պատի կոնստրուկցիաներ՝ միջնորմեր և թաղանթներ (օրինակ՝ մեծ թռիչք ունեղոց շինությունների ծածկեր), օդատարեր, ռեզերվուարներ
- Բարձրահարկ շինություններ՝ օժանդակ կառույցներ (հոսանքի գծի կայմեր), կայմեր (հեռուստա և ռադիո), աշտարակներ:
Կենցաղային կոնստրուկցիաներ (զրահապատ դռներ, ճաղավանդակներ, դարպասներ, աղբամաններ, ջրամբարներ): Մետաղը այնպիսի նյութ է, որը կարևոր դեր է խաղում ոչ միայն շինարարությունում, այլև կենցաղում:
Կենցաղային մետաղակոնստրուկցիաներից են՝
- Մետաղական աստիճաններ
- Աստիճանավանդակներ, բազրիքներ
- Պատշգամբային ցանկապատեր, պատուհանային ճաղավանդակներ
- Երեսկալներ, հողապատնեշներ:
Տեխնիական մետաղակոնստրուկցիաներ: Թեթև մետաղական կոնստրուկցիաներից շենքեր և շինություններ են՝
- Պահեստային սարքավորումներ
- Բջջային կապի աշտարակներ
- Հեռուստա և ռադիո աշտարակներ
- Լցակայանների համալիրներ և այլն:
Ոչ ստանդարտ մետաղական կոնստրուկցիաներ
- Ճանապարհային ցանկապատեր և նշաններ
- Կամրջային կոնստրուկցիաներ
- Գովազդային վահանակներ:
Մետաղական կոնստրուկցիաներն ունեն երկար պատմություն: Մետաղակոնստրուկցիաների երկարակեցության վառ օրինակ է համարվում Էյֆելյան աշտարակը Փարիզում, 300 մետր բարձրությամբ: Մետաղական կոնստրուկցիաներն ունեն մի շարք առավելություններ, երկաթբետոնե կոնստրուկցիաների հետ համեմատած: Դրանք են՝ թեթև քաշը, մոնտաժի և դեմոնտաժի պարզությունը, հեշտ տեղափոխումը, կառուցման արագությունը: