×

Ի՞նչ է ապակեփաթեթը:

Ապակեփաթեթը ժամանակակից ապակե կոնստրուկցիաների հիմնական տարրերից է: Այն պատուհանի հերմետիկ բաղադրիչ մասն է՝ բաղկացած երկու և ավելի ապակիներից, որոնք բաժանված են բաժանարար շրջանակով: Ապակեփաթեթները պատասխանատու են պատուհանի ջերմափոխանակման բարելավման համար:
Ապակեփաթեթի կարևոր առավելություններից է նաև հերմետիկությունը, ինչը բացառում է դրա մեջ փոշու կամ խոնավության ներթափանցումը:Հերմետիկությունը պայմանավորված է ապակեփաթեթում առաջնային և  երկրորդային հերմետիկ շերտերի առկայությամբ:
Կախված պատուհանների կառուցվածքից՝ ապակեփաթեթները կարող են ունենալ տարբեր քանակի խցիկներ և լիցքավորված լինել ոչ միայն օդով, այլև՝ առավել ցածր ջերմափոխանցելիություն ունեցող իներտ գազով:Պետք է հիշել, որ պատուհանի ընդհանուր մակերեսի մոտ 80%- ը կազմում է ապակեփաթեթը, ուստի պատուհանի ընտրության հարցում ճիշտ և բարձրորակ ապակեփաթեթի ընտրությունը պակաս կարևոր չէ քան պրոֆիլների և կցատարրերի ընտրությունը։ 

Ավտոմատացված եղանակով ապակեփաթեթների պատրատումը ապահովում է բարձր որակական հատկանիշներ, երկաստիճան հերմետիկացում, ապակիների անթերի մաքրություն, ճշգրիտ չափսեր և երկարակեցություն։ 

Stark ապակեփաթեթները պատրաստվում են ավտոմատացված եղանակով՝ նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ։