Ապակյա միջնապատեր
Ապակյա միջնապատերը դարձել են յուրաքանչյուր ինտերյերի անբաժանելի մասը, ինչպես մեծ առևտրի կենտրոններում, այնպես էլ քաղաքային փոքր բնակարանում: Միջնապատերը կարող են բաժանել սենյակը կամ սրահը մի քանի առանձին զոնաների, դրանով իսկ օգնելով տարածքը օգտագործել ռացիոնալ:
Ապակյա միջնապատերի պատրաստումն ու տեղադրումը մեր ընկերության առաջնահերթ ուղղություններից մեկն է: Օգտագործվող նյութերն են՝ չժանգոտվող մետաղ, ապակու և հայելու տարբեր տեսակներ:
Ապակին դա ունիվերսալ նյութ է, որի օգնությամբ մենք կարող ենք օգտագործել բնական լուսավորումը, իսկ բոլոր էլեմենտները կարող են գտնվել մեկ միասնական տարածության մեջ: Գրասենյակային ապակյա միջնապատերը ընգծում են ընկերության աշխատակիցների, գործընկերների և հաճախորդների միջև թափանցիկությունը: Բացի այդ, միջնապատերը կարող են կրել դեկորատիվ բնույթ:
Միջնապատերի պատրաստման համար ապակու ստանդարտ հաստություններն են 8, 10, 12մմ: Հաստության ընտրության ժամանակ առաջին հերթին պետք է հաշվի առնվի արտադրանքի չափերը: Ապակին կարող է լինել թրծված, կամ բազմաշերտ տրիպլեքս: Լամինացված ապակիներով միջնապատերը թրծվածից տարբերվում են ձայնամեկուսացման աստիճանով: Անվտանգ ապակուց պատրաստվող միջնապատերը թույլ են տալիս զերծ մնալ թռչող բեկորներից ստացվող վնասվածքներից: Այդպիսի ապակին ավելի դիմացկուն է մեխանիկական ազդակների հանդեպ:
Դեկորի ընտրությունը միջնապատերի համար՝
- Ֆոտոտպագրությամբ ապակի. Ֆոտո կամ գրաֆիկական նկարի տպագրություն անմիջապես ապակու վրա
- Անգույն թափանցիկ և անփայլ ապակի
- Ավազահարված նախշով ապակի. Նկարի, լոգոյի անցկացում ապակու վրա ավազահարման միջոցով
- Տրիպլեքս ապակու պատրաստում ֆոտոտպագրությամբ
- Փորագրված ապակի
- Տարատեսակ նկարներով վիտրաժային ապակի: