Հայելիներ
Հայելիները լինում են անգույն (ավանդական), գունավոր և փայլատ (սաթին):
Անգույն հայելիները լինում են երկու տեսակի՝ ալյումինի հիմքի վրա պատրաստված կամ արծաթի հիմքով:
Ալյումինային հայելիները ներկայումս համարյա չեն արտադրվում: Նրանց ֆիզիկամեխանիկական բնութագիրը շատ ցածր է: Դրա համար նրանք պահանջարկ չունեն, նույնիսկ մատչելի գնի դեպքում: Ներկայումս հայտնի արծաթե ծածկույթով հայելիները խոնավադիմացկուն են (մինչև 70%), տալիս են պատկերի իդեալակն անխաթալ արտացոլանք և տարբերվում են շահագորման մեծ ժամկետով:
Հիմա արտադրում են մի քանի պաշտպանիչ շերտով արծաթե խառնուրդի հայելիներ: Սկզբից ապակիները ծածկվում են հատուկ արծաթե ժապավենով (արծաթի միկրոժապավեն): Հետո հայելային մակերևույթը ծածկվում է պղնձե շերտով, որը արծաթե ժապավենը պաշտպանում է խոնավությունից ու մեխանիկական ազդեցությունից, և հիմք է ծառայում է երրորդ շերտի՝ պոլիմերային ծածկույթի, անցկացման համար:
Գունավոր հայելիների արտադրության համար օգտագործում են մգեցված ապակիներ կամ արտացոլոց գունավոր շերտ: Ամենատարածված գունային գամմաներից են՝ բրոնզե, վարդագույն, գրաֆիտային, ոսկե և երկնագույն երանգները: