Ապակյա դռներ
Տան կամ բնակարանի համար միջսենյակային շարժական և բացվող դռների պատրաստման ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս միավորել հարմարավետությունը, պրակտիկությունն ու գեղեցկությունը: Դռների պատրաստման անհատական պատվերները հնարավորություն են տալիս հաշվի առնել տեխնիկական պայմանները, ինչպես նաև դեկորն իրականացնել ինտերյերի գունային գամմային և ոճին համապատասխան:
Ապակյա դռների պատրաստման համար օգտագործվում են անվտանգ ապակի, որն անցնում է հատուկ թերմո մշակում (թրծում): Թրծված ապակին օժտված է մեխանիկական ազդակների նկատմամբ բարձր դիմադրությամբ, համապատասխանում է անվտանգության ստանդարտներին և հանդիսանում է էկոլոգիապես մաքուր նյութ:
Դռների համար ապակու օպտիմալ հաստությունը՝ 8, 10, 12 մմ: Պակին կարող է լինել թափանցիկ, մգեցված և անփայլ: Օգտագործվում է նաև բազմաշերտ ապակի (տրիպլեքս)՝ թափանցիկ, անփայլ տրիպլեքս կամ դեկորատիվ հավելումով (օրինակ՝ գոհնավոր նախշային նկարով կամ ֆոտոտպագրությամբ):
Կախված շինության տեսակից, ապակյա դռների տեղադրման համար օգտագործվում է տարատեսակ ֆուրնիտուրա՝
- Շարժական մեխանիզմներ
- Ճոճանակային մեխանիզմներ
- Ամրակներ բացվող դռների համար
Շարժական դռների հարմարավետ օգտագործման համար առաջարկում ենք իտալական Մինուսկո արտադրողի կողմից Սոֆթստոպ փափուկ փակումով ամորտիզացիոն համակարգ:
Բոլոր ամրացնող դետալները պատրաստվում են կարծրացված ալյումինե ձուլվածքից:
Ֆուրնիտուրայի ստանդարտ գույներն են՝
- Քրոմ
- Անփայլ քրոմ
- Ոսկի
- Չժանգոտվող մետաղ
Ապակյա դռների առավելությունները՝
- Համապատասխանեցվում են ցանկացած ինտերյերին, կլասիկից մինչև հայ-թեք
- Զուգորդվում են այլ նյութերի հետ՝ փայտ, մետաղ
- Ապակյա դռների նախագծումն ու տեղադրումը լայն հնարավորություններ են ընձեռում իրականացնել դիզայներական պլաններ
- Համապատասխանում են անվտանգության բարձր մակարդակին
- Զգալիորեն մեծացնում են լուսաթափանցությունը
- Տեսողականորեն մեծացնում են տարածքը
Ապակյա դռների նախագծում և տեղադրում
Դռների շահագործման բնութագիրը մեծամասամբ կախված է տեղադրման որակից: Մեր ընկերության նախագծման և տեղադրման բաժնի մասնագետները իրականացնում են բացվածքի չափագրումը, կազմում են մաբողջական ապակյա կոնստրուկցիայի պատրաստման հետագա տեխնիկական խնդիրը, այդ թվում հաշվի առնելով պատվիրատուի ցանկությունները: Ոչ ստանդարտ կոնստրուկցիաների պատվերները իրականացնում է կոնստրուկտոր-դիզայները, ով ներակյացնում է օբյեկտի վիզուալ նախագիծը: