×

Լոգախցիկներ


Լոգախցիկը ապակյա կոնստրուկցիա է, որը բաղնիքում ստեղծում է ինտիմ տարածություն և պաշտպանում է այն ջրի ցայտող կաթիլներից: Ստանդարտ կոնստրուկցիան բաղկացած է ապակյա պատերից և դռներից: Մեր ընկերության մասնագետները իրականացնում են անհատական պարամետրերով ցանկացած ձևի և չափերի լոգախցիկների պատրաստման և տեղադրման աշխատանքներ՝ ներկայացնելով ստանդարտ մոդելների լոգախցիկների այլընտրանքներ: Հատակին տեղադրվող ապակյա լոգախցիկի առավելություն է համարվում ցանկացած չափի և ձևի ընտության հնարավորությունը: Իսկ պադդոնի առկայության դեպքում, լոգախցիկը պատրաստվում է վեջինիս կառուղվածքին համապատասխան: Լոգախցիկի գինը կախված է կոնստրուկցիայի ձևից և բարդությունից, ապակու տեսակից և հաստությունից, ապակու մշակման տեսակից, ֆուրնիտուրայից, տեղադրման աշխատանքների բարդությունից:


Լոգախցիկների պատրաստման համար օգտագործվում է՝


  • 8-ից 10 մմ հաստությամբ թրծված ապակի, որը բաղկացած է լինում 1-ից մինչև 5 պատերից
  • Հատուկ ֆուրնիտուրա, բարձր խոնավությամբ տարածքներում օգտագործելու համար
  • Պրոֆիլի սեղմիչ, որն ապահովում է լիարժեք հերմետիկություն
  • Ապակյա դռների ծխնիները ունենում են ամրացման երկու տարբերակ՝ ապակի-ապակի, ապակի-պատ
  • Ֆուրնիտուրա հատուկ շարժական դռների համար
  • Կցատարրերի գույնը՝ ոսկեգույն, արծաթագույն, փայլուն:

Օգտագորվող նյութեր՝


  • Թափանցիկ ապակի
  • Անփայլ ապակի
  • Գունավոր ապակի (բրոնզագույն, մուգ մոխրագույն)
  • Դեկորատիվ և նախշավոր ապակի ավազահարումով և փորագրությամբ: