×

Տպագրություն ապակու վրա


Տանը, գրասենյակում կամ ժամանցի կենտրոնում անկրկնելի մթնոլորտ ստեղծելու համար բավական է պատվիրել տպագրություն ապակու վրա և ստանալ

բացառիկ դեկորատիվ էլեմենտ:


Ապակու վրա տպագրության տեխնոլոգիան


Այսօր լուսաթափանց կոնստրուկցիաների վրա նկար անցկացնելու համար կիրառվում են տարբեր մեթոդներ: Մեր ընկերությունը տպագրության համար օգտագործում է պրոֆեսինալ UV ներկեր, որոնք ունեն ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ պոլիմերացման առանձնահատկություն: Նորագույն լայնաֆորմատ տպիչները թույլ են տալիս իրականացնել ֆոտոտպագրություն ապակու վրա նույն սկզբունքով, ինչ որ մյուս նյութերի վրա, և նույն բարձր որակական ցուցանիշներով:


Տպագրության առավելություններն են՝


  • Ուլտրամանուշակագույն տպագրության մեթոդով ապաու վրա նկարի անցկացման ամրությունը, որը ստացվում ՝ անմիջապես ներկվող նյութի ակնթարթորեն չորացումից:
  • Տպագրություն կարելի է իրականացնել ինչպես ապակու վրա (թափանցիկ, ռելիեֆային, անփայլ, գունավոր), այնպես էլ հայելու, օրգանական ապակու, ջեռուցման մարտկոցների, կերամիկական սալիկների, փայտանյութի, լամինատների, կահույքի բաղկացուցիչ մասերի, կտավների, շինարարական մետաղական նյութերի և բազմաթիվ այլ կոշտ մակերեսների վրա:
  • Տպագրության համար նկարի անհատական չափերի, նկարի գունային գամմայի և այլ հատկությունների ընտրության հանարավորություն:
  • Նկարի ամբողջականությունն ու գույների պայծառությունը պահպանվում է տարիների ընթաղքում:

Տպագրության հնարավորությունները


Ապակու վրա տպագրությունը, դա միջոց է ցանկացած նկարի ներմուծումը ինտերյեր, լինի դա էսքիզ, գունավոր նկար, մոնոխրոմ օրնամենտ կամ գրաֆիկական աբստրակցիա: Ապակու վրա տպագրության միջոցով էականորեն մեծանում են դեկորացման հնարավորությունները: Տպագրության միջոցով կարելի է գեղեցկացնել ոչ միայն պատեր, այլ նաև միջսենյակային դռներ, կահույքի ֆասադներ, խոհանոցային գոտիներ, պահարաններ, խոհանոցային սեղաններ, տարատեսակ միջնապատեր և շարժական կոնստրուկցիաներ: