Ալյումինե, մետաղապլաստե դռներ և պատուհաններ
Ալյումինե պատուհանները դուրս մղելով հին փայտե պատուհանները, հիմնավորապես մտան մեր կենցաղ: Մետաղապլաստե և ալյումինե կոնստրուկցիաները մեծ պահանջարկ են վայելում, շնորհիվ իրենց հատկությունների և բարձր տեխնոլոգիական արտադրանքների նախագծման հանրավորության համար: Այսպիսի պատուհաններ բնակարաններում և շինություններում սկսել են տեղադրել շատ վաղուց, այնպես որ կարելի է եզրակացություն կազմել նրանց պիտանիության և երկարատև շահագործման ընթացքում իրենց սկզբնական հատկությունների պահպանման մասին:
Պատուհանների ճիշտ ընտրություն: Ալյումինե, թ՞ե պետաղապլաստե պատուհաններ:
Մետաղապլաստե պատուհանները դեռ երկար կմնան հանրաճանաչության գագաթնակետում, չնայած նրան, որ մշտապես հայտնվում են տեխնոլոգիապես ավելի բարձրորակ նոր նյութեր: Պոլիվինիլքլորիդից կոնստրուկցիաները չեն դեֆորմացվում, չեն այրվում, չեն վախենում խոնավությունից, ի տարբերություն փայտե արտադրանքների: Եթե համեմատենք պլաստիկն ու ալյումինը, ապա ալումինի ջերմամեկուսացումը համարվում է առաջնահերթ առավելություն: Նախկինում շատ էր խոսվում պլաստիկի թունավոր հատկությունների մասին, բայց եվրոպական ժամանակակից տեխնոլոգիաները ամբողջապես բացառել են վնասակար նյութերի և ծանր մետաղների հավելումները:
Ալյումինե պատուհանները ասյօր պատրաստվում են ոչ թե մաքուր ալյումինից, այլ ուրիշ մետաղների հետ նրա համաձուլվածքից: Այդպիսի արտադրանքներն բացառապես հրդեհաանվտանգ են: Դրանց վրա կարելի է անցկացնել լրացուցիչ ծածկույթ, ինտերյերի այլ պարագաների հետ համապատասխանեցնելու համար: Հաճախ դիզայներները նախընտրում են հենց ալյումինե կոնստրուկցիաները, բարդ տեսակի պատուհանների նախագծման, առևտրի կենտրոնների և այլ մեծ չափի պատաուհանային խորշերի կառուցման համար: Բնակելի տարածքների համար ալյումինը նպատակահարմար տարբերակ չի հանդիսանում: Մեր կլիմայի պայմաններում, ալյումինը ձմռանը սառչում է, որը չի կարելի ասել պլաստիկի մասին:
Ձայնամեկուսացումն ու էներգախնայողությունը
Պոլիվինիլքլորիդից պատրաստված արտադրանքները պաշտպանում են տարածքը ցրտից և քամիներից, պատուհանների հերմետիկության հաշվին: Դա նկատելի է հատկապես ցածր կլիմայով շրջաններում: Համեմատած փայտե պատուհանների հետ, որոնց մոտ ճեղքերը համարվում են պարտադիր ատրիբուտ, մետաղապլաստե պատուհանները թույլ են տալիս զգալիորեն խնայել տաքությունը բնակարանում: Մետաղապլաստե պատուհանների ապահոված ձայնամեկուսացումը նույնպես բարձր մակարդակի վրա է: Երկշերտ կամ եռաշերտ ապակիները մի քանի անգամ խլացնում են դրսից եկող աղմուկը: