Ներմուծման մասնագետ

Պարտականություններ
- Ներմուծման և արտահանման ողջ գործընթացի կազմակերպում և վերահսկում,
- Բանակցությունների վարում, գործարար կապերի հաստատում առկա և պոտենցիալ մատակարարների հետ,
- Փաստաթղթերի պատրաստում, ներմուծման և արտահանման գործարքների համապատասխանեցում օրենքներին,
- Բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների մշտական ուսումնասիրություն, բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում,
- Սահմանային ընթացակարգերի վերահսկում և անհրժաշետ թույլտվությունների ապահովում,
- Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն, նախընտրելի են տնտեսագիտության և հարակից ոլորտներում,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
- Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքների առկայություն,
- Գործարար հաղորդակցման և բանակցային հմտություններ,
- MS Օffice իմացություն,
- Անգլերենի և ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ` 09։00-18։00։