×

«ՍՏԵԿՈ» - ի մասին

«ՍՏԵԿՈ» ընկերությունն արդեն քսան տարուց ավել է, ինչ հայկակական շուկայում ապակի ներմուծող ընկերությունների մեջ առաջատարներից մեկն է, սակայն այդքանով չի սահմանափակվում վերջինիս գործունեությունը...

Այսօր ժամանակակից «ՍՏԵԿՈ» ընկերությունն իրենից ներկայացնում է մի շարք արտադրամասերից բաղկացած համալիր, որտեղ յուրաքանչյուր փուլ իրականացվում է տարիների փորձով կոփված անձնակազմի կողմից, իսկ ներմուծման հարուստ փորձի արդյունքում հաստատվել են ամուր գործնական կապեր արտասահմանում գտնվող մի շարք գործարանների հետ: Այս ամենի շնորհիվ  «ՍՏԵԿՈ» ընկերությունն այսօր վստահորեն իր հաճախորդներին է առաջարկում բարձրաճաշակ և որակյալ արտադրանք:

«ՍՏԵԿՈ» ընկերությունում աշխատող փորձառու ինժեներների և դիզայներների խումբը պատվիրատուներին տրամադրում է պրոֆեսիոնալ խորհրդատվություն և ճշգրիտ նախահաշվարկ, ինչի շնորհիվ էլ պատվերներն իրականացվում են հաճախորդի պահանջներին և "գրպանին" համապատասխան:

 

Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են.

Ձևավոր և հարթ ապակիների, էներգոխնայող և մուլտիֆունկցիոնալ ապակիների, վիտրաժային ապակիների, հայելիների և հայելապատ ապակիների մանրա-մեծածախ վաճառք,
Ապակու մշակման ծառայություններ` կտրում, անցքերի բացում և բարդ կտրվածքներ, թրծում, եզրերի հղկում և փայլեցում, եզրերի թեք մշակում (ֆացետ), ծակում, սոսնձում, ամրանավորում և ավազահարում, բազմաշերտ ապակիների (Lamex) պատրաստում
Էներգոխնայող և մուլտիֆունկցիոնալ ապակեփաթեթների արտադրություն
Այլումինե և մետաղապլաստե կոնստրուկցիաների արտադրություն,
Շենքերի արտաքին երեսապատում` ապակե փաթեթներով և կոմպոզիտային պանելներով,
Ամբողջությամբ ապակուց հատակներ, առաստաղներ, պատեր, դռներ և բազրիքներ,
Հավաքովի կոնստրուկցիաների արտադրություն` տաղավարներ, կրպակներ, առևտրի և սպասարկման կետեր և այլն,
Կահույքի արտադրություն,
Ավանդական և թաղանթային վիտրաժների արտադրություն,
Լայնաֆորմատ տպագրություն ցանկացած մակերևույթի վրա:
Գովազդային վահանակների պատրաստում,
Լայնաֆորմատ տպագրություն ցանկացած մակերևույթի վրա
Դիզայնի և նախագծի ամբողջական մշակում, պատվերի վիրտուալ մոդելավորում և վիզուալիզացիա,
Բոլոր տեսակի ապրանքների տեղափոխում և տեղադրում,
Մեծածավալ պատվերների դեպքում պահեստավորում և  առաքում:
 

Իրականացնելով այս ամենը ընկերությունը մեծ ուշադրություն  է դարձնում իր հաճախորդների անընդհատ փոփոխվող պահանջներին, մշտապես ավելացնում ու թարմացնում է իր կողմից առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները: Մատակարարելով բարձրորակ արտադրանք, մատուցելով բազմատեսակ ծառայություններ և բավարարելով հաճախորդների կարիքներն այս բնագավառում` «ՍՏԵԿՈ»-ն ձգտում է առաջնակարգ դիրք ունենալ շուկայում ամբողջապես լինելով օրինական դաշտում և առաջնորդվելով ազատ շուկայական մրցակցության կանոններով: