×

Վիտրաժներ


Վիտրաժն իրենից ներկայացնում է բազմաթիվ գույնզգույն պակիներից մեկ միասնական սյուժետով նկար: Առանձին սիմետրիկ կամ ասիմետրիկ դետալները ստեղծում են ամբողջական պատկեր: Այդպիսի նկարները պատրաստվում են ապակյա կտորները մետաղական պրոֆիլներով միացնելով կամ զոդման ճանապարհով:


Ապագա վիտրաժի էսքիզը


Ցանկացած վիտրաժի պատրաստումը սկսվում է էսքիզի ստեղծումից, յուրաքանչյուր մասնիկի նկարչությունից և վիտրաժիստ վարպետի քայլերի հաջորդական կատարումից: Սա աշխատատար ստեղծագործական պրոցես է, որը պահանջում է որակյալ նյութեր և վարպետության բարձր մակարդակ:

Էսքիզի ստեղծման համար կարող են օգտագործվել արտացոլման տարբեր օրինակներ՝ ինտերյերի նկար, գործվածքների նմուշներ, սալիկներ, պաստառներ, գծանկարներ: Մեր նկարիչները ներկայացված նմուշներով կարող են ստեղծել ապագա վիտրաժի ընդհանուր տեսքն ու գունային համալրումը, հաշվի առնելով Ձեր ցանկությունները և պատրաստման տեխնոլոգիաների նրբությունները:


Կիրառման բնագավառը


  • Ապակյա կահույք
  • Ինտերյերի առարկաներ (պատի, հատակի և սեղանի լուսամփոփներ, ժամացույցներ և այլն)
  • Պատուհաններ, կեղծ պատուհանների իմիտացիաներ կամ ապակեփաթեթներ
  • Միջնապատեր և դռներ
  • Առաստաղի լուսամփոփներ