×

Ավազահարում


Մեր արտադրությունը սպառազինված է ավտոմատ ավազահարող սարքավորումներով, ինչը թույլ է տալիս օպերատիվ կերպով իրականացնել հայելիների և ապակու ավազահարման ցանկացած ծավալի աշխատանքներ:

Տրաֆարետի պատրաստման համար նկարը բերվում է էլեկտրոնային տեսքի: Պատվիրատուն կարող է տրամադրել իր իսկ ընտրած նկարը պատրաստի տեսքով, կամ ներկայացնել իր ցանկությունները, իսկ մեր մասնագետները այն կյանքի կկոչեն:

Ավազահարված ապակին անհրաժեշտ է պաշտպանել հատուկ ծածկաշերտով, ապակու վրա յուղոտ հետքերի առաջացումից զերծ մնալ համար:

Ապակու վրա ավազահարված նկարը իր օրիգինալությամբ յուրաքանչյուր ինտերյերին հաղորդում է գեղեցկություն և անհատականություն: