×

Ֆասադների ապակեպատում

"ՍՏԵԿՈ" ընկերությունն առաջարկում է շենքերի և շինությունների երեսպատման երկու հիմնական մեթոդներ` ապակեփաթեթների և կոմպոզիտային պանելների միջոցով:

Կոմպոզիտային պանելները  աչքի են ընկնում իրենց երկարակեցությամբ` տարիներ շարունակ պահպանում են առաջնային տեսքը, դիմացկուն են արևի և մթնոլորտային տեղումների նկատմամբ, հեշտ են տեղադրվում և վերանորոգվում:

Կոմպոզիտային պանելներն իրենցից ներկայացնում են պոլիմերի ամուր և հրակայուն շերտեր, արտաքինից (երկկողմանի) ծածկված այլումինե կամ ցինկապատ թիթեղներով, որոնք էլ իրենց հերթին ներկված են դիմացկուն ներկերով: Պանելներն ունենում են բազում երանգներ և տեքստուրաներ, նույնիսկ կրկնօրինակում են բնական շինանյութերի տեքստուրաները:

Ապակեպատումը իրականացվում է սովորական և հայելապատ ապակիներից պատրաստված փաթեթների և բազմաշերտ ապակիների միջոցով: Այս մեթոդի հիմնական առավելությունն այն է, որ հնարավորություն է ստեղծում ապահովել լույսի մաքսիմալ մուտքը շինություն:

Ապակեփաթեթները ապահովում են բարձր ջերմամեկուսացում, ձայնամեկուսացում, շենքին տալիս են յուրահատուկ ճարտարապետական տեսք, իսկ հայելապատ ապակիների կիրառման դեպքում արտաքինից մնում են անթափանց, անդրադարձնում են ուլտրամանուշակագույն ճառագայթների մեծ մասը` թուլացնելով արևի կիզիչ ազդեցությունը: Փաթեթները ներսից ամրացվում են ամուր այլումինե պրոֆիլներով, իսկ արտաքինից կարող են դասավորվել որպես սալիկներ` միմյանց միջև ունենալով միջակայք, կամ ստանալ հոծ ապակյա պատի տեսք` միացման գրեթե աննշան կարերով:

Ապակեպատման մեր մեթոդները հնարավորություն են տալիս ապակով ծածկել նաև տանիքը և հատակը: Թափանցիկ առաստաղները ապահովում են երկնքի բնական տեսարանի մշտական առկայությունը` բնակարանն ու գրասենյակը լցնելով հանգստացնող և խաղաղ տրամադրությամբ: Իսկ ապակե հատակները լայն հնարավորություն են տալիս գեղարվեստական լուծումների իրականացմանը, լուսատուների և դեկորատիվ տերրարիումների կիրառմանը: Հարկ է նշել, որ այս պարագայում առավել ազդեցիկ տեսք է հաղորդում գեղարվեստական վիտրաժների կիրառությունը:

Այս կոնստրուկցիաները նորաոճ են, ամուր, հեշտ ենթարկվում են վերակառուցման և փոփոխման, հեշտ են մաքրվում և բացարձակ անվնաս են: