×

 Ապակյա դռներ


Տան կամ բնակարանի համար միջսենյակային շարժական և բացվող դռների պատրաստման ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս միավորել հարմարավետությունը, պրակտիկությունն ու գեղեցկությունը: Դռների պատրաստման անհատական պատվերները հնարավորություն են տալիս հաշվի առնել տեխնիկական պայմանները, ինչպես նաև դեկորն իրականացնել ինտերյերի գունային գամմային և ոճին համապատասխան:

Ապակյա դռների պատրաստման համար օգտագործվում են անվտանգ ապակի, որն անցնում է հատուկ թերմո մշակում (թրծում): Թրծված ապակին օժտված է մեխանիկական ազդակների նկատմամբ բարձր դիմադրությամբ, համապատասխանում է անվտանգության ստանդարտներին և հանդիսանում է էկոլոգիապես մաքուր նյութ:

Դռների համար ապակու օպտիմալ հաստությունը՝ 8, 10, 12 մմ: Պակին կարող է լինել թափանցիկ, մգեցված և անփայլ: Օգտագործվում է նաև բազմաշերտ ապակի (տրիպլեքս)՝ թափանցիկ, անփայլ տրիպլեքս կամ դեկորատիվ հավելումով (օրինակ՝ գոհնավոր նախշային նկարով կամ ֆոտոտպագրությամբ):


Կախված շինության տեսակից, ապակյա դռների տեղադրման համար օգտագործվում է տարատեսակ ֆուրնիտուրա՝


  • Շարժական մեխանիզմներ
  • Ճոճանակային մեխանիզմներ
  • Ամրակներ բացվող դռների համար

Շարժական դռների հարմարավետ օգտագործման համար առաջարկում ենք իտալական Մինուսկո արտադրողի կողմից Սոֆթստոպ փափուկ փակումով ամորտիզացիոն համակարգ:

Բոլոր ամրացնող դետալները պատրաստվում են կարծրացված ալյումինե ձուլվածքից:


Ֆուրնիտուրայի ստանդարտ գույներն են՝


  • Քրոմ
  • Անփայլ քրոմ
  • Ոսկի
  • Չժանգոտվող մետաղ

Ապակյա դռների առավելությունները՝


  • Համապատասխանեցվում են ցանկացած ինտերյերին, կլասիկից մինչև հայ-թեք
  • Զուգորդվում են այլ նյութերի հետ՝ փայտ, մետաղ
  • Ապակյա դռների նախագծումն ու տեղադրումը լայն հնարավորություններ են ընձեռում իրականացնել դիզայներական պլաններ
  • Համապատասխանում են անվտանգության բարձր մակարդակին
  • Զգալիորեն մեծացնում են լուսաթափանցությունը
  • Տեսողականորեն մեծացնում են տարածքը

Ապակյա դռների նախագծում և տեղադրում


Դռների շահագործման բնութագիրը մեծամասամբ կախված է տեղադրման որակից: Մեր ընկերության նախագծման և տեղադրման բաժնի մասնագետները իրականացնում են բացվածքի չափագրումը, կազմում են մաբողջական ապակյա կոնստրուկցիայի պատրաստման հետագա տեխնիկական խնդիրը, այդ թվում հաշվի առնելով պատվիրատուի ցանկությունները: Ոչ ստանդարտ կոնստրուկցիաների պատվերները իրականացնում է կոնստրուկտոր-դիզայները, ով ներակյացնում է օբյեկտի վիզուալ նախագիծը: