×

 


ՍՏԵԿՈ-ն մեծ տեղ է հատկացնում  իր հաճախորդների մշտապես փոփոխվող և ընդլայնվող պահանջներին, որոնք կապված են  տարբեր բնագավառներում ապակիների ճիշտ և տեղին կիրառման հետ: Այդ իսկ պատճառով առաջարկվող ապակիների և հայելիների մեծ տեսականին մշտապես թարմացվում է նոր տեսակներով: Տեսականին իր մեջ ներառում է շինարարական, ձևավոր, վիտրաժային ապակիներ և հայելիներ, որոնք իրենց կիրառությունն են գտնում շինարարական և ճարտարապետական տարատեսակ կառույցներում,  կահույքագործության և այլ բնագավառներում: Համագործակցելով մի շարք արտադրողների հետ և հանդիսանալով նրանց ներկայացուցիչը հայկական շուկայում` ընկերությանը հաջողվում է ներմուծել առաջարկվող ապրանքներն անմիջապես արտերկրում տեղակայված գործարաններից: Այս փաստը թույլ է տալիս ունենալ ճկուն գնային համակարգ և  առաջարկել լավագույն գին-որակ համադրությունը:


Առաջարկվող ապակիների տեսակները՝


  • Թերթավոր թափանցիկ ֆլոտ ապակիներ
  • Մգեցված ապակիներ
  • Քիմիական մշակում ստացած դեկորատիվ ապակիներ
  • Անգույն և մգեցված ձևավոր ապակիներ
  • Ամրանավորված ապակիներ
  • Բարձրորակ հայելիներ
  • Հայելապատ ապակիներ
  • Վիտրաժային ապակիներ
  • Բազմաշերտ ապակիներ (Triplex)
  • Ջերմա և ձայնամեկուսիչ ապակեփաթեթներ